Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հղիություն, ծննդաբերություն

 

 

 

 

Երբ կատարել ՈՒՁՀ հղիության ժամանակ. erebouni.am

Երբ կատարել ՈՒՁՀ հղիության ժամանակ. erebouni.am

Տնային պայմաններում՝ տեսնելով երկու գծիկ հղիության որոշման թեստի վրա, շատ կանանց մոտ հարց է առաջանում, թե երբ պետք է գնալ բժշկի և կատարել առաջին ՈՒՁՀ հետազոտությունը: Հղիության ընթացքում առանձնանում են երեք հիմնական պլանային ՈՒՁՀ հետազոտություն, որոնցից յուրաքանչյուրի համար գոյություն ունեն որոշակի ժամկետներ և նպատակներ:

 

Ուլտրաձայնային հետազոտությունը արդեն 50 տարի է, ինչ գոյություն ունի, և չկա որևէ ուսումնասիրություն, որը կապացուցի ուլտրաձայնի վնասակար ազդեցությունը պտղի կամ հղիի վրա: Այնուամենայնիվ, չնայած այս փաստին, ՈՒՁՀ իրականացումն՝ առանց համապատասխան պատճառների, խորհուրդ չի տրվում:

Հատկապես չարժե ռիսկի դիմել հղիության վաղ ժամկետներում, երբ տեղի է ունենում պտղի օրգանների ինտենսիվ ձևավորում (մինչև 10 շաբաթականը): ՈՒՁՀ անհրաժեշտ է իրականացնել միայն բժշկի խորհրդով:

Սովորաբար հղիությունը վարող բժիշկը առաջին ՈՒՁՀ նշանակում է 11-14 շաբաթական ժամկետում: Այս հետազոտությունը պլանային է, և նրա իրականացումը բժշկին անհրաժեշտ է պտղի զարգացման և նրա կյանքն ու զարգացումն ապահովող մայրական օրգանների մասին կարևոր տեղեկատվություն ստանալու նպատակով:

Երբ է իրականացվում  հղիի  ՈՒՁՀ երկրորդ անգամ:

Ըստ համաշխարհային առողջապահության կազմակերպության կողմից հաստատված ՈՒՁՀ օրացույցի, երկրորգ ՈՒՁՀ իրականացման ժամկետը 18-22 շաբաթական հղիությունն է: Այս ժամկետում հետազոտության արդյունքները վերջնականապես ցույց կտան՝ գոյություն ունե՞ն, արդյոք,  երեխայի ծննդից հետո լիարժեք կյանքի համար վտանգավոր պտղի զարգացման արատներ: ՈՒՁՀ միջոցով հայտնաբերվում են նաև մայրական օրգանների կողմից այնպիսի ախտաբանական վիճակներ, որոնք շտկում են պահանջում:

Երրորդ պարտադիր  ՈՒՁ-ախտորոշումն իրականացվում է հղիության երրորդ տրիմեստրում՝ 30-34 շաբաթականում: Երբեմն վերջին ՈՒՁՀ կարելի  է իրականացնել նույնիսկ 34 շաբաթականից քիչ ուշ: Վերջին ՈՒՁ-ախտորոշման ժամկետներն այնքան խիստ չեն, որքան առաջին երկուսինը: Սա բացատրվում է նրանով , որ առաջին հետազոտության ժամանակ որոշվում է պտղի կենսունակությունը, ինչպես նաև ծանր արատների բացակայությունը: Հղիության դեղորայքային ընդհատման համար առավել բարենպաստ է մինչև 14 շաբաթական ժամկետը (վատ արդյունքի դեպքում):

Եթե ախտաբանական գործընթաց հայտնաբերվել է երկրորդ պլանային ՈՒՁՀ ժամանակ, ապա այդ դեպքում մինչև 23 շաբաթական հղիությունը կարելի է ընդհատել արհեստական վիժման ճանապարհով, այլ ոչ՝ արհեստական ծննդաբերության:

Հղիության վերջին ՈՒՁՀ իրականացման ժամկետը կարելի է քննարկել բժշկի հետ և կատարել 34 շաբաթականից հետո, որպեսզի ճշտվեն կեսարյան հատման ցուցումների առկայությունը կամ բացակայությունը, ծննդաբերության ամենահավանական ժամկետները, առաջնադրություն, երեխայի տեսքը, քաշը և այլն:

Սկզբնաղբյուր. erebouni.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ